ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու մրցույթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի  կրթության  գիտության մշակույթի   և  սպորտի   նախարարությունը  հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին` մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա  լավագույնները» մրցութային  հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

Մրցութային հանձնաժողովում ուսուցչական  կազմակերպություններից ընդգրկվելու է մեկ ներկայացուցիչ։

Մրցութային  հանձնաժողովում  ընդգրկվելու  համար անհրաժեշտ  է  ներկայացնել՝

·         դիմում կազմակերպության ղեկավարի անունից, 

·         կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի  պատճենները,

·         ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:

Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել  secretariat@escs.am  էլեկտրոնային  հասցեին մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում