Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Փաշինյանը հայտնել է, որ այցը սկսել են Ջերմուկի եւ ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով:
Վարչապետը նաև նշել է, որ Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները:
«Ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ևս սուբվենցիոն ծրագրով լուսավորվել են:
Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 34 մլն դրամ է, որից 20 մլն 690 հազարը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է Փաշինյանը։