Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. այրվել է թափքում բեռնված փայտածուխ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ ավտոմեքենայում. այրվել է թափքում բեռնված փայտածուխ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 3-ին, ժամը 05:21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Ա. Ա.) թափքում (բարձված փայտածուխով):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:28-ին: Այրվել է թափքում բեռնված փայտածուխ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում