Պատահարներ

Արագածոտնի մարզի Դիան գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Դիան գյուղում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 2-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Դիան գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիան գյուղի հարակից «Աղբյուրի սար» կոչվող սարի գագաթային հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։44-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում