Հայաստանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ ռազմական ճանապարհով ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր չի դնում. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության 29․743 քառակուսի կմ տարածքը Կառավարության համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից Երևանը խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերականգնել ինքնիշխանությունն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող այն քննադատություններին, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ օկուպացված է, և ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ օկուպացված տարածքները հետ վերադարձնելու համար։ Փաշինյանը շեշտեց, որ այդ տարածքները, ՀՀ-ի 29․743 քառակուսի կմ տարածքը Կառավարության համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ։

«Մյուս կողմից, մենք այսօր, վաղը կամ մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Ինչո՞ւ, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և այն սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք խաղաղ, բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցային ճանապարհով լուծենք», - ասաց վարչապետ Փաշինյանն՝ ընդգծելով, որ ՀՀ-ը որևէ ագրեսիվ նպատակ չունի։

Հայերեն العربية English 中文

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար