Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման հնարավոր հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում