«Բարսիս» ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարսիս» ՍՊ ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։

ՊԵԿ նախագահը, շնորհավորելով «Բարսիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանին, կարևորել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին կամավոր համապատասխանությունը խթանելու ընկերության օրինակը, քանի որ օրինապահ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտը կարողանում է օգտվել այնպիսի պարզեցումներից, ինչպիսիք են մաքսային գործառնությունների առաջնահերթ իրականացումը, ապրանքների բեռնումը, բեռնաթափումն առանց մաքսային մարմինների թույլտվության, ԼՏՕ-ի կողմից կիրառվող կապարակնիքների ճանաչումը մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց, մինչև հայտարարագրի ներկայացումն՝ ապրանքների բացթողնման հնարավորությունը և այլն։

Վկայականի հանձնման արարողությունից հետո ծավալվել է քննարկում՝ օրինապահ բիզնեսի խնդիրների, մաքսային պարզեցումների, ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ։ Փոխանակվել են մտքեր այն մասին, որ օրինապահ բիզնեսի համար արդեն իսկ սկսված պարզեցումների, արտոնությունների, առավելությունների շրջանակը պետք է էլ ավելի ընդլայնվի։

Տնտեսվարողը հայտնել է իր գոհունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունից։

ՊԵԿ-ի և լիազորված տնտեսական օպերատորի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ օրենսդրությամբ նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման նպատակով։ Հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու  «Բարսիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանը:  

Հայերեն العربية فارسی Русский 中文

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում