Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի կողմից միջուկային նոր ռազմավարության հաստատումը

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի կողմից միջուկային նոր ռազմավարության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցների զարգացումը հաշվի է առնվում ԱՄՆ-ի մոտեցումներում, սակայն միջուկային տեղակայման նորացված ուղեցույցը ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում:

«Չնայած ուղեցույցի տեքստը գաղտնի է, սակայն դրա գոյությունը որևէ ձևով գաղտնիք չէ: Այս տարվա սկզբին տրված ուղեցույցը արձագանք չէ որևէ սուբյեկտի, երկրի կամ սպառնալից գործողություններին»,- ասել է Սպիտակ տան ենթակայությամբ գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: 

Նա ընդգծել է, որ միջուկային հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումները պարբերաբար թարմացվում են՝ միջուկային ռիսկերը նվազեցնելու և կայուն զսպմանն աջակցելու ջանքերի շրջանակներում։ 

«Այս վարչակազմը, ինչպես նախորդ չորսը, հրապարակել է միջուկային դիրքի վերանայում և միջուկային դիրքորոշման պլաններ և ուղեցույցներ», - հավելել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: 

Ըստ այդմ՝ նոր ուղեցույցը արտացոլում է Բայդենի հանձնառությունը՝ նվազեցնելու միջուկային զենքի համաշխարհային նշանակությունը և նվազագույնի հասցնելու այն քանակը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ իր նպատակներին հասնելու համար: Ուղեցույցը պարբերաբար թարմացվում է և ազդում միջուկային տեղակայման տարբերակների մշակման վրա, որոնք կարող են ներկայացվել նախագահին արտակարգ իրավիճակներում պաշտպանելու համար Միացյալ Նահանգների, դաշնակիցների և գործընկերների կենսական շահերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում