Ռուսաստան

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Այսօր գիշերը հակառակորդը փորձել է խոցել ատոմակայանը»,- ասել է նախագահը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արդեն տեղեկացված է կատարվածի մասին, և այն խոստացել է ուղարկել իր ներկայացուցիչներին իրավիճակը գնահատելու համար, հավելել է պետության ղեկավարը։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր հերթին ասել է, որ Կուրսկի ատոմակայան այցելելուց հետո մտադիր է մեկնել Ուկրաինա և հույս ունի զրուցել Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Գրոսիի այցը Կուրսկի ԱԷԿ նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ինչպես հստակեցրել է Վիեննայում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, ճամփորդությունը տեղի կունենա գալիք շաբաթվա սկզբին։

Անցած շաբաթ Գրոսին և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հեռախոսով քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում ստեղծված իրավիճակը։ Լիխաչովն ընդգծել է, որ այդ ատոմակայանների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Նա նաև հրավիրել է Գրոսիին մոտ ապագայում այցելել Կուրսկի ատոմակայան և Կուրչատով քաղաք ու անձամբ գնահատել կայանի շուրջ ստեղծված իրավիճակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում