Իրանը հերքում է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Թեհրանը միջուկային զենք ունի

2 րոպեի ընթերցում

Iran's national flag waves as Milad telecommunications tower and buildings are seen in Tehran, Iran, Tuesday, March 31, 2020. In recent days, Iran which is battling the worst new coronavirus outbreak in the region, has ordered the closure of nonessential businesses and banned intercity travels aimed at preventing the virus' spread. (AP Photo/Vahid Salemi)

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարարությունը պնդում է, որ երկիրը հավատարիմ է միջուկային էներգիայի խաղաղ զարգացման հայեցակարգին, միջուկային զենքը բացակայում է պաշտպանական դոկտրինից, իսկ հակառակի մասին Վաշինգտոնի բոլոր հայտարարություններն անհիմն են և ամերիկյան նախընտրական քարոզարշավի մաս են կազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերները CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանը կարող է մինչև 2024 թ. վերջը հայտարարել, որ միջուկային զենք ունի։

«Իրանի դոկտրինը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն է՝ երկրի կարիքներին և զարգացման պլաններին համապատասխան, ինչպես նաև Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ միջազգային համաձայնագրերի հիման վրա։ Միջուկային զենքը երբեք չի եղել և չկա Իրանի պաշտպանական դոկտրինում», - հայտարարել է Քանանին:

Նա նշել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարություններն անհիմն են և ոչ այլ ինչ են, քան նախագահական ընտրություններից առաջ իրենց քարոզարշավի մաս։

Ավելի վաղ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանի պաշտպանական դոկտրինը դրույթներ չի ենթադրում կամ պարունակում միջուկային զենքի վերաբերյալ, և դա հաշվի առնելով՝ ԱՄՆ-ն պետք է ճշգրտի իր քաղաքականությունն Իսլամական Հանրապետության նկատմամբ։

Հայերեն Français Русский

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը