Քաղաքականություն

Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգում կլինի նաև հայ-ադրբեջանական կարգավորման թեման

1 րոպեի ընթերցում

Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգում կլինի նաև հայ-ադրբեջանական կարգավորման թեման

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է հայ-ադրբեջանական կարգավորումը:            

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է ՌԴ նախագահ Բաքու այցի վերաբերյալ նյութերում: 

«Նախագահները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ»,- նշվում է փաստաթղթում:

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում