Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն տասը տարվա ընթացքում 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Սուդանին

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն տասը տարվա ընթացքում 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Սուդանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Սուդանի ժողովրդին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության Ռազմավարական հաղորդակցության բաժնի հրապարակած տեղեկագրում:

Նշվում է, որ 2023 թվականին տարածաշրջանում հակամարտության բռնկումից սկսած ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններով մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն են ցուցաբերվել եղբայրական Սուդանի ժողովրդին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ԱՄԷ-ն երկու դաշտային հիվանդանոց է կառուցել Չադում,  ապահովել՝  փախստական սուդանցիներին բուժօգնության ցուցաբերումն ու բուժումը հարևան երկրներում: Բացի այդ՝ ստեղծվել Ամջարասի դաշտային հիվանդանոցը, որտեղ մինչ այժմ   գրանցվել է 24 հազար 741 բուժման դեպք, իսկ Աբեչեի համանման հաստատությունում՝ 21 հազար 761։ Սուդանցիներին ԱՄԷ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվել նաև 10 հազար տոննա պարենային, բժշկական ապրանքների տեսքով: 

Սուդանի և հարևան երկրների վերաբերյալ Փարիզում կայացած Հումանիտար միջազգային համաժողովի շրջանակներում էլ ԱՄԷ-ն խոստացել է 100 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն ցուցաբերել:

Այդ շրջանակներում 70 միլիոն դոլար է նվիրաբերվել Սուդանում ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններին, իսկ 30 միլիոն դոլար ուղղակի նվիրատվություն՝ հարևան երկրներում փախստականներին աջակցելու համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում