ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Կուրսկի մարզում տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի մարզում իրավիճակի զարգացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան NEWS.ru-ի հարցման։ 

Ռազմական դաշինքը խոստացել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական օգնություն խնդրելու դեպքում սահմանված ժամկետներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա ռեժիմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական ​​մարմինները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ քարտուղարությունը սահմանված ժամկետում կիրականացնի նման դեպքում նախատեսված բոլոր ընթացակարգերը», - նշել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունում։

Կազմակերպությունը հիշեցրել է, որ ռազմական օգնության տրամադրման հարց կարող է առաջանալ միայն անդամ երկրի պաշտոնական խնդրանքի դեպքում։ Սակայն մինչ օրս Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել՝ կապված Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի հետ։

Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել օգոստոսի 6-ին։ Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է անցել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք, գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաև «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։

Ռուսաստան

Ուկրաինան Կուրսկում զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել

 

Հայերեն العربية Русский

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը

Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման

Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը այսօրվա վարչության նիստի օրակարգում չկա. Ալեքսանյան

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է փոստով քվեարկության կազմակերպումը փոխելու Թրամփի պլանը

Գևորգ Պապոյանն ու Ամալ Աֆիֆին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցությունը

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով

Գաթայի փառատոն. իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը