Քաղաքականություն

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և հետդարձի ճանապարհ չի տեսնում. Սարգիս Խանդանյան

Հայաստանն արդեն մի քանի տարի է` սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և հետդարձի ճանապարհ չի տեսնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, որում նա նշել էր, որ  ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

«Որևէ պատճառ կամ հանգամանք չկա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Գիտեք, որոնք են եղել այն խնդիրները, որոնց բերումով Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, և այդ խնդիրները չեն լուծվել մինչ օրս։ Մենք չենք տեսել նույնիսկ որևէ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը կդատապարտեր 2022-2023 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածը»,- ասաց Խանդանյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից այդ ընթացքում պարբերաբար իրականացվող հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքների վրա։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում