Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային օպերատորներն ստեղծել են BTKI Railways համատեղ ձեռնարկությունը, որը պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքային մասի շահագործման ու կառավարման համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Ռովշան Ռուստամովին:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջպետական ​​համաձայնագրի հիման վրա։ Նախագծի իրագործումն սկսվել է 2008 թվականին, իսկ ԲԹԿ-ով բեռնափոխադրումների բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թ. հոկտեմբերի 30-ին։

Սպասվում է, որ նախագծի գործարկումից հետո բեռնաշրջանառությունը տարեկան 1 մլն տոննայից կհասնի 5 մլն տոննայի։

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թ. փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ծովային ու երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ, հիշեցնում է լրատվամիջոցը։

Վրաստանի տարանցիկ դերն առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ գործող համաձայնագրերը։ Վրաստանի դերն ուժեղացնելու համար ներկայում իրագործվում է Արևելք-Արևմուտք ճանապարհահատվածի մի մասի կառուցման մասշտաբային նախագիծը, որը Վրաստանի տարածքով կապում է Ասիան և Եվրոպան։

Հայերեն Español Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար