Մարզեր

Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև՝ Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում՝ նիստերի դահլիճում, հանդիպումների սրահներում: Աշակերտները եղել են նաև  գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշները:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետին հետաքրքիր հանդիպման և ջերմ ընդունելության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում