ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Փարիզի Օլիմպիական խաղերում մեդալների արժանացած 4 հայ մարզիկներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորանքը տեղ է գտել դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:
Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը:
Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: