ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի արձակած ԱԹՍ-ները խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը սահմանամերձ երեք մարզերում խոցվել է ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրության համաձայն՝ 12 անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի մարզում, մեկական՝ Բելգորոդի և Վորոնեժի մարզերում։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց առավոտյան տեղեկագրում հաղորդել են, որ գիշերվա ընթացքում ռուսական բանակը երկու բալիստիկ հրթիռ և 38 կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ։ Դրանցից 30-ն, ինչպես պնդում են ուկրաինացի զինվորականները, հաջողվել է խոցել Նիկոլաևի, Վիննիցայի, Սումիի, Կիրովոգրադի, Խերսոնի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերում։

Սումիի մարզի վարչակազմն առավոտյան հայտարարել է, որ Ռուսաստանը հարված է հասցրել Սումի քաղաքի մի քանի ենթակառուցվածքային օբյեկտների։

ՌԴ Կուրսկի մարզում արդեն մեկ շաբաթ է, ինչ մարտական գործողություններ են ընթանում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը Կուրսկի մարզում վերահսկում է 1000 քառ. կմ տարածք։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները, սակայն, կասկածանքով են վերաբերվել այս հայտարարություններին՝ նշելով, որ հազիվ թե Ուկրաինան վերահսկի ամբողջ տարածքն իր հայտարարած սահմաններում։

Իսկ Կուրսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 28 բնակավայր։ 

Ռուսաստան

Կուրսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերը վերահսկում են 28 բնակավայր

 

Հայերեն Français Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք