Ռուսաստան

Կուրսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերը վերահսկում են 28 բնակավայր

1 րոպեի ընթերցում

Կուրսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերը վերահսկում են 28 բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է ծանր մնալ՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են 28 բնակավայր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Սմիրնովի խոսքով՝ հակառակորդի ներթափանցման խորությունը «Կուրսկի մարզի տարածք 12 կիլոմետր է, լայնությունը՝ 40 կիլոմետր»։

Նահանգապետի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ անցած 28 բնակավայրերում ապրում է մոտ 2000 մարդ, «որոնց ճակատագրի մասին մենք չգիտենք»։

Շրջանի ղեկավարի պաշտոնակատարը նշել է հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների քանակի զգալի աճի մասին։

Ներկայում, ըստ Սմիրնովի, մարզից տարհանվել է 121 000 մարդ։

Նահանգապետի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, 120-ից ավելի մարդ վիրավորվել է։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում