Գավառում «Երիտասարդության միջազգային օր»-ը նշվում է բազմաբնույթ միջոցառումներով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական  մայրաքաղաք ճանաչված Գավառ քաղաքում ընթանում է «Երիտասաարդության միջազգային օր-2024» միջոցառումների շարքը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրվա  շրջանակներում տեղի ունեցան  սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր պատրաստելու մրցույթ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, թվային տեխնոլոգիաների կանգառ, այլ բնույթի միջոցառումներ։ 

Միջոցառմանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, երիտասարդ ակտիվիստներ:

Միջոցառումը եղրափակվելու է այսօր երեկոյան, «Նեմրա» խմբի համերգով։

Երիտասարդության օրվա միջոցառումների շրջանակում միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի մյուս համայնքներում։

Խոսրով Խլղաթյան 

Հայերեն Español فارسی Français Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը