ԳԱՎԱՌ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գավառ քաղաքում ընթանում է «Երիտասաարդության միջազգային օր-2024» միջոցառումների շարքը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրվա շրջանակներում տեղի ունեցան սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր պատրաստելու մրցույթ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, թվային տեխնոլոգիաների կանգառ, այլ բնույթի միջոցառումներ։
Միջոցառմանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, երիտասարդ ակտիվիստներ:
Միջոցառումը եղրափակվելու է այսօր երեկոյան, «Նեմրա» խմբի համերգով։
Երիտասարդության օրվա միջոցառումների շրջանակում միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի մյուս համայնքներում։
Խոսրով Խլղաթյան