Փարիզ-2024. Ես միայն հաջողություն եմ մաղթում Վարազդատին. Լաշա Տալախաձե

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի գերծանրքաշային կարգի չեմպիոն Լաշա Տալախաձեն հետագա հաջողություններ է մաղթում ՕԽ արծաթեմեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանին:

«Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Ես միայն հաջողություն եմ մաղթում Վարազդատին: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Եվ Լալայանը և Մինասյանը մեծանուն մարզիկներ են և լավ մարդիկ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հայ լրագրողների հետ զրուցում ասացՏալախաձեն:

Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում կայացած ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանրմարզիկների պայքարով: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոնՎարազդատ Լալայանը պոկում վարժությունում հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայնչբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով ՎարազդատԼալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:

Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևումպահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգարդյունքով Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:  

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց ՎրաստանիցԼաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով