Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը պատրաստված էր ներկայացել Փարիզի օլիմպիական խաղերին. հավաքականի բժիշկ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի օլիմպիական հավաքականը պատրաստված էր ներկայացել Փարիզի օլիմպիական խաղերին. հավաքականի բժիշկ

ՓԱՐԻԶ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը խոսել է Փարիզ-2024-ում Հայաստանը ներկայացրած մարզիկների արդյունքներից ու Հայաստանում սպորտային բժշկության ոլորտում առկա խնդիրներից: 

«Ընդհանուր առմամբ` գուցե, այս Օլիմպիական խաղերը լավ էին կազմակերպված: Միշտ էլ ցանկացած մրցաշարում բացթողումներ լինում են: Սա իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են, և ամեն տեղ էլ ինչ-որ բան այն չի լինում: Հայաստանի օլիմպիական հավաքականը շատ պատրաստված էր ներկայացել Փարիզ-2024-ին. խոսքը մարզիկների առողջական վիճակի մասին է:  Մենք հնարավորություն ունեինք ավելի լավ հանդես գալու, բայց իմ գովասանքի խոսքն եմ ասում մեր հավաքականի յուրաքանչյուր մասնակցի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսինյանը: 

Վերջինիս խոսքով` Հայաստանի օլիմպիական հավաքականն իր ունեցած ներուժով մյուս թիմերից հետ չի մնացել: 

«Այն արդյունքը, որը գրանցել են հայ մարզիկները, հրաշալի է: Մեր մարզիկները ցույց են տալիս, թե ինչերի են ունակ՝ ունեցած ոչ փառահեղ պայմանների պարագայում: Սա վերաբերում է նաև բժշկությանը, քանի որ Հայաստանում չկա այն անհրաժեշտ արսենալը, որը հավաքականները պարտադիր պետք է ունենան»,-ասաց նա:

Մոսինյանն առանձնացրեց, որ սպորտային բժշկության զարգացման համար Հայաստանում պետք է ներդրվի ֆինանսական բավարարվածության այլ համակարգ:

«Մեզ վերաթարմացում է պետք: Թիմերում աշխատող բժիշկները պետք է նորմալ վարձատրվեն, որպեսզի ցանկություն ունենան գալ սպորտային բժշկության ոլորտ»,-առանձնացրեց նա:  

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում