Սպորտ

Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտված են

2 րոպեի ընթերցում

Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտված են

Ավարտվեցին 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ փակման պաշտոնական արարողությունը կայացավ իտալական Վերոնա քաղաքի օլիմպիական արենայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Օլիմպիական խաղերն անցկացվեցին Միլան ու Կորտինա քաղաքներում: Այս խաղերում մեդալային ոչ պաշտոնական հաշվարկով հաղթող դարձավ Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 18 ոսկե, 12 արծաթե ու 11 բրոնզե մեդալ:

Փակման պաշտոնական արարողության առաջին հատվածում ներկայացվեց իտալական մշակույթն ու օպերային արվեստը: Այնուհետ Վերոնայի օլիմպիական արենա մտան մասնակից երկրները ներկայացնող մարզիկները, որոնց շարքում չկային Հայաստանի մարզիկները:

Փակման արարողության ընթացքում պարգևատրվեցին դահուկավազքի (50 կմ) մրցաշարի մեդալակիրները։ Նրանց պարգևատրեցին ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին և Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոհան Էլիաշը:

Տղամարդկանց պայքարում բոլոր մեդալները նվաճել էին Նորվեգիայի հավաքականի ներկայացուցիչները: Ոսկե մեդալակիրը Յոհաննես Կլեբոն է, արծաթե մեդալակիրը` Մարտին Նիգետը, իսկ բրոնզե մեդալակիրը` Էմիլ Իվերսենը: Կանանց մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց Էպա Անդերսոնը (Շվեդիա), արծաթի արժանացավ Հայդի Վենգը (Նորվեգիա), բրոնզե մեդալակիրը Նադյա Քեյլինն է (Շվեյցարիա):

Արարողությունը եզրափակվեց օլիմպիական դրոշի փոխանցմամբ հաջորդ խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչներին, ինչպես նաև կրակի մարմամբ:

2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում