Մշակույթ

Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի գլխավոր տնօրենն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են ԼՂ հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի գլխավոր տնօրենն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են ԼՂ հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ:

«Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Հանդիպմանը նշվել է նաև Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում