Գեղարքունիքի մարզպետն այցելել է Վարդենիս համայնքի շինհրապարակներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է անցկացրել Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի մանկապարտեզի վերակառուցվող շենքի և Փոքր Մասրիկ-Նորակերտ  մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների հետ՝ թերությունների շուրջ անելով դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ։ 

Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ 

Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է։

Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 մլն դրամ։ 

Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քմ մակերեսով։ 

Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 65 տոկոսով և կավարտվեն սեպտեմբերին։  

Գեղամասարի մանկապարտեզի շենքի վերակառուցման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 150 մլն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսից։ Շինարարության ավարտի ժամկետը պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվական հուլիս ամիսը։ 

Ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի հին շենքի ամրացում ու վերակառուցում և նոր, լրացուցիչ մասնաշենքի կառուցում՝ նկուղային հարկով։ 

Վերակառուցված 50 տեղանոց մանկապարտեզը կունենա ժամանակակից բոլոր պայմանները։

 

Խոսրով Խլղաթյան 

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները