Ադրբեջան

Շոյգուն հանդիպում է անցկացնում Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Շոյգուն հանդիպում է անցկացնում Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Շոյգուն աշխատանքային այցով Թեհրանում էր, որտեղ հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։

Իլհամ Ալիևի և Սերգեյ Շոյգուի հանդիպման մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Շոյգուի նպատակն է Ադրբեջանին նախազգուշացնել, որ երկիրը չմիջամտի Իսրայելի օգտին որևէ գործողությունների, որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում