Պատահարներ

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաների բախման հետեևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաների բախման հետեևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 3-ին, ժամը 17:50-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Գ.-ն (ծնված 1954 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Դ.-ն և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում