Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհաշինական և բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։ 

«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,-ասված է վարչապետի գրառման մեջ։

 Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքների խնդիրներից, դրանց ավարտական ժամկետներից և համապատասխան հանձնարարականներ տվել։

 Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետևել է Դիլիջանի  Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից կառուցվող «Ալլուր» բնակելի համալիրի շինարարական աշխատանքներին։

Վարչապետը նշել է, որ կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը նախկին հացի գործարանի շենքն է։ 

Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:

Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։ 

Հայերեն العربية English Español فارسی Français

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր