Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն 12 ռազմանավ է կենտրոնացրել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. The Washington Post

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 12 ռազմանավ է կենտրոնացրել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմածովային ուժերը 12 ռազմանավ են կենտրոնացրել Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Պարսից ծոցում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի և լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի սրման պայմաններում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրին։

USS Theodore Roosevelt միջուկային ավիակիրը՝ վեց ուղեկցող նավերով, գտնվում է Պարսից ծոցի հարավում`Իրանի ափերի մոտ։ Նավերն այնտեղ են վերաուղղորդվել Կարմիր ծովից, որտեղ նրանք դիմակայում էին առևտրային նավերի ուղղությամբ հութիների հասցրած հարվածներին:

Իսկ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ Իսրայելի մերձակայքում, գործում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp երկկենցաղ դեսանտային խումբը՝ բաղկացած երեք նավից։ 

Նավերի վրա են գտնվում ավելի քան 4000 ծովայիններ և նավաստիներ։

Բացի այդ, Միջերկրական ծովի արևելքում օպերատիվ առաջադրանքներ են կատարում ամերիկյան երկու հրթիռային էսկադրային ականակիրներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում