ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանում ընտրությունների դիտորդական առաքելություն է բացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար օգոստոսի 1-ին դիտորդական առաքելություն է բացել Բաքվում։ «Արմենպրես»- փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մամուլի ծառայությունը։

Դիտորդական առաքելությունը բացվել է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հրավերով։ Առաքելության ղեկավարն է Դիտմիր Բուշատին։ Խմբի կազմում են 11 միջազգային փորձագետներ և 28 երկարաժամկետ դիտորդներ, որոնք Ադրբեջանում կտեղակայվեն օգոստոսի 8-ից։ ԺՀՄԻԳ-ը նաև նախատեսում է ներգրավել 280 կարճաժամկետ դիտորդների, որոնք կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։ 

Առաքելությունը կգնահատի ընտրությունների անցկացման ընթացքը և դրա համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների անցկացման այլ միջազգային պարտավորություններին և չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը։ Մոնիթորինգի կենթարկվի նաև նախընտրական քարոզարշավի անցկացման գործընթացը, ընտրական հանձնաժողովների աշխատանքը, լուսաբանումը, կգնահատվի ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականների կատարումը։

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2024 թ. նոյեմբերին։ Հունիսին իշխող կուսակցության պատգամավորներն առաջարկեցին ցրել երկրի Ազգային ժողովը, քանի որ երկրում 2024 թ. նոյեմբերին նաև պետք է անցկացվի ՄԱԿ-ի COP29 կլիմայի փոփոխության գագաթնաժողովը։ Ե՛վ գագաթնաժողովի, և՛ ընտրությունների նորմալ անցկացման համար որոշում կայացվեց սեպտեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ 

Հայերեն Русский

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին