Մենք անցնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ներկայում անցնում է Եվրամիության հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության վերաբերյալ “Associated Press”-ի հարցին։ 

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում և աշխատում ենք նոր մեխանիզմների և գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել։ Ավելացնեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, և ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում և աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին և հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաև կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- ասել է Միրզոյանը։ 

Նախարարը հավելել է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանը համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը այս դժվարին ժամանակներում՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կան Հայաստանում և Հայաստանի շուրջ: 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26