ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Հարավային Կովկասի հարցերում․ Վեդանտ Պատել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի հարցերում և այդ ուղղությամբ կշարունակի աշխատանք տանել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով  ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ տարածաշրջան կատարած այցին և դրա արդյունքներին։

«Սա մի հարց է, որում ինչպես պետքարտուղարն, այնպես էլ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել», - իր խոսքում նշել է Պատելը՝ չմանրամասնելով, սակայն, Լուի Բոնոյի այցի արդյունքները։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը, խոսելով հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունենալիք ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ հարցին, նշել է․ «Կրկին, պարզապես կասեմ, որ դա մի բան է, որի վրա պետքարտուղարը կենտրոնացած է, և մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել»։

Հայերեն English Français Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի