Հայաստանի և Տոգոյի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են երկկողմ օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Տոգոյի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են երկկողմ օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հուլիսի 29-ին տեղի են ունեցախ քաղաքական խորհրդակցություններ վարել են ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և մշակութային ժառանգության պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի  ամրապնդման, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացման՝ կողմերի պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնմանը և փոխադարձ աջակցության կարևորությանը:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ՀՀ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Աֆրիկայի տարածաշրջանի երկրների հետ ՀՀ համագործակցության առաջնահերթություներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում