Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

3 րոպեի ընթերցում

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին հատկացվելիք 10 միլիոն եվրո աջակցությունը ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլև համերաշխության ու տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական նշանակության ճանաչման վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հստակ ազդանշան:

Պատգամավորն այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց՝  անդրադառնալով Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու՝ ԵՄ խորհրդի որոշմանը։ 

Ջոն Ինյարիտույի կարծիքով՝ Հայաստանին հատկացվող այդ գումարը ռազմավարական ներդրում է խաղաղության և անվտանգության գործում։ Նրա դիտարկմամբ՝ այդ ֆինանսավորումը կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը, կբարելավի քաղաքացիական պաշտպանությունը և կնպաստի տարածաշրջանային կայունությանը` մարմնավորելով համերաշխության և համագործակցության սկզբունքները, որոնք սահմանում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

«Սա ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլև համերաշխության ու տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական նշանակության ճանաչման հայտարարություն: ԵՄ-ի որոշումը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հստակ ազդանշան է», - ասաց պատգամավորը՝ նկատելով, որ Երևանին տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը կբարելավի քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, ինչը նշանակում է ավելի լավ պատրաստվածություն և ավելի արագ արձագանքման կարողություններ բնական աղետների, զինված հակամարտությունների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի քաղաքացիների կյանքի և բարեկեցության պահպանման առումով:

Ինյարիտուն համոզմունք հայտնեց, որ ավելի ուժեղ, ավելի կարող Հայաստանը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր կայունությանը։ 

«Հուսանք, որ սա կլինի ոչ թե միանվագ հատկացում, այլ ժողովրդավարական երկրների կողմից Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու կայուն աջակցության ջանքերի մաս: 

Ալիևի վարչակարգի վերջին պատերազմական հռետորաբանությունն՝ ի պատասխան այս հատկացմանը և Միացյալ Նահանգների ու Հայաստանի համատեղ զորավարժություններին, ընդգծում է շարունակվող սպառնալիքը», - իր խոսքում նշեց Ջոն Ինյարիտուն՝ ընդգծելով, որ շարունակական միջազգային աջակցությունը վճռորոշ է Հայաստանի անվտանգության և կայունության ապահովման համար:

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

Մարզեր

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Հայաստան

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջան

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևան

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում