Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր
1 րոպեի ընթերցում
![Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/28/5Qnc9zdKu06NYVg5XyPyzZhATtQSfMYNleDG6YIz.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 28-ին, ժամը 09:51-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի ջրագիծը վնասվել է, ջրալցվում է նկուղը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր: