Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի որոշմամբ Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ փոխարինելով Տոյվո Կլաարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած մամլո հաղորդագրության մեջ։ 

Մագդալենա Գրոնոն իր պարտականություններին կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:

«Որպես նոր հատուկ ներկայացուցիչ՝ Գրոնոն կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում Եվրոպական միության արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Նա կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։ Նա կաշխատի տարածաշրջանի հետ կապված հիմնական շահագրգիռ դերակատարների հետ և կզարգացնի կապերը կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարևոր դերակատարների և քաղաքացիական հասարակության հետ՝ խրախուսելով և աջակցելով տարածաշրջանային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցությանը», - նշված է հաղորդագրության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում