Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները շուտով կհարթվեն․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես անփոխարինելի գործոն տարածաշրջանում  ամրություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու համար։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան այս համատեքստում նշել է նաեւ, որ Ռուսաստանում հույս ունեն, որ կողմերի միջև եղած տարաձայնությունները շուտով  կհարթվեն, եւ գործընթացը կընթանա եռակողմ պայմանավորվածության տիրույթում՝ բարձր մակարդակով։ 

«Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները եւ գործընկերները։ Այլ գործոններ մեր ընդհանուր տուն խաղաղություն չեն բերի»,- նշել է ռուս պաշտոնյան։

Զախարովան հիշեցրել է նաեւ, որ Մոսկվան մեկ անգամ չէ, որ ընդունել է խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները  եւ պատրաստ է հետագայում եւս շարունակել այդ գործընթացը՝ երաշխավորելով ստեղծել առավելագույն արդյունավետ պայմաններ երկու պատվիրակությունների աշխատանքի համար։ 

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ողջունել է նաեւ այդ ուղղությամբ Ղազախստանի գործադրած ջանքերը, մասնավորապես՝ ընթացիկ տարվա մայիսի 10-11-ին Ալմա-Աթայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը՝ այն որակելով արդյունավետ։  

Հայերեն العربية English Français ქართული Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին