Զելենսկին զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԶՈՒ գլխավոր շտաբի նիստում զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է Զելենսկին Telegram-ում։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել առաջնագծից այն կողմ հարվածելու կարողությանը։ Մենք վերլուծել ենք մեր տարբեր տեսակի անօդաչու սարքերի արդյունավետությունը, ինչպես նաև անօդաչու սարքերի հետ կապված ռուսական բանակի մարտավարությունը։ Գնահատել ենք էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի այլ մեթոդների արդյունավետությունը»,- գրել է Զելենսկին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ հանդիպման ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչը։ Նախագահը խոսել է նաև հրթիռային ծրագրի քննարկման մասին։ Նա պարզաբանել է, որ Կիևը ներկայումս աշխատում է նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը արևմտյան հրթիռներից։

 

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում