ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է «Սիհասին» բնիկ ամերիկյան ռոք խմբի «Շողա» երգի հայերեն ռեմիքս տարբերակը հայ երաժիշտ-կատարողներ Լիլի Ալեքսանյանի (վոկալ), Գոհար Քեշիշօղլյանի (քանոն) և Քրիստինե Հովսեփյանի (կոպալ-դհոլ) կատարմամբ։

«Լինելով Միացյալ Նահանգների բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ՝ մեզ համար ոգեշնչող էր  երաժշտության, պարի, լեզվի և արվեստի միջոցով ձևավորել կապեր ու կամուրջներ՝  ուղղված մշակույթի պահպանությանը ։ Հուսով ենք, որ այս ստեղծագործական համագործակցությունը «շողալու» ևս մեկ հնարավորություն կլինի հայկական հարուստ ոչ նյութական ժառանգության համար», - ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, ասել է Քլեյսոն Բենալին։

Ստեղծագործական համագործակցության մասնակից, երաժիշտ Գոհար Քեշիշօղյլանն է խոստովանել է, որ մեծ բավականություն է ստացել «Սիհասին» խմբի հետ աշխատելուց. 

«Ինձ համար առավել կարևոր էր առնչվել մեր հյուրերի մշակույթին ու ներկայացնել մեր մշակույթը: Միասին ունեցանք աշխատանքային հրաշալի գործընթաց»:

«Շողա» երգի հայերեն ռեմիքս տարբերակը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ձայնագրել է Նարեկ Բարսեղյանը («Բամբիռ»)։ Ամռան սկզբին ԱՄՆ դեսպանության հրավերով «Սիհասին» խումբը համերգային շրջագայությամբ այցելել է Հայաստան։ Դեսպանությունն առաջարկում է անպայման դիտել տեսահոլովակը, որտեղ տեղ են գտել դրվագներ շրջագայության ընթացքից ու հայ շնորհալի երաժիշտների հետ խմբի շփումներից։   

«Համերգային շրջագայության ընթացքում բնիկ ամերիկյան և հայկական երաժշտական ավանդույթները հաճախ էին միախառնվում, և մենք բոլորս ուշագրավ պահերի ականատես եղանք։ Տեղի երաժիշտների հետ համատեղ կատարումները, ջեմ սեշընները,  վարպետության դասերն ի ցույց էին դնում երաժշտության կամուրջներ ձևավորելու ներուժը», - նկատել է ԱՄՆ դեսպանության Հանրային կապերի գրասենյակի տնօրեն Ջեն ՄքԷնդրյուն։ 

«Սիհասինի» համերգային շրջագայության  կազմակերպման հարցում դեսպանությունը  գործակցել է  Ordinary Wonder Society-ի, Armenia Vibes-ի, Meeting Point Studios-ի, «Երևանի գինու օրեր» փառատոնի, Երևանի ու Գյումրու «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի», Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության», «Կարին» ազգագրական պարի խմբի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ։  

Հայերեն English

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը