Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրառում է հրապարակվել ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի X-ի միկրոբլոգում։
«Ողջունում ենք ԵՄ խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Երբ գործընթացն ավարտվի, հայերը հնարավորություն կունենան առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։ Սա կարևոր հանգրվան է ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում»,- ասված է գրառման մեջ: