Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրոպական միության խորհրդի որոշման կապակցությամբ։        

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նատալի Լուազոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Եվրոպական միությունն առաջին անգամ Հայաստանին աջակցություն է տրամադրում Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Երջանիկ եմ այդ որոշման առիթով, որ սատարել եմ ամիսներ շարունակ», - իր գրառման մեջ նշել է Լուազոն։

Հայերեն English فارسی Français Русский Türkçe