Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«ԵՄ խորհուրդը իմաստուն և ռազմավարական որոշումներ է կայացրել։ Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ու աջակցում եմ բարեփոխումներին»,- գրել է Լեքսմանը՝ կիսվելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ X-ում կատարած գրառմամբ, որում վերջինս շնորհակալություն էր հայտնել ԵՄ խորհրդին Հայաստանի հետ կապված որոշումների կայացման համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում