Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լատվիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Եվրահանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն», - նշված է գրառման մեջ։

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

 

Հայերեն العربية English فارسی Français Русский