ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
🇪🇺 @EUCouncil welcomes the intention of the Commission to launch a visa liberalisation dialogue with Armenia 🇦🇲.
— EU Council Press (@EUCouncilPress) July 22, 2024
The possibility to lift the visa obligations for Armenian citizens will only be considered upon the complete fulfilment of the benchmarks.
👉 https://t.co/A8ilP35YbM pic.twitter.com/Mih3HT63r6
«Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափորոշիչների ամբողջական կատարումից հետո», - գրառման մեջ ընդգծել է ԵՄ խորհուրդը։