Քաղաքականություն

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

1 րոպեի ընթերցում

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լիտվան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ Եվրամիության կապերի ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին։

«Այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նաև EPF (Խաղաղության եվրոպական հիմնադրամ) աջակցությունը Հայաստանին։ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին և մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,-նշել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում