Իրավունք

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

4 րոպեի ընթերցում

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, նշելով, որ անձ ձերբակալվել է

«2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։    

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան բակի դարպասի դռան կախովի փականը գտնվում է փակ վիճակում, իսկ մետաղյա դարպասը՝ բաց վիճակում, ինչի կապակցությամբ զննության մասնակից, հաղորդում տված անձը հայտարարել է, որ այն ինքն է բացել ներսի կողմից: Տան մուտքի դուռը ևս գտնվել է բաց վիճակում, ինչի կապակցությամբ նույն անձը հայտարարել է, որ երբ պատուհանից մուտք է գործել  տուն, մուտքի դուռը եղել է փականով փակված վիճակում, ինքն է կոտրելով բացել, քանի որ փականի վրա բանալի չի եղել:

Նշված տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է սավանով ծածկված նեխած դիակ՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում։ Ըստ դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ այն մարդու կմախք է, առնվազն 6 ամիս մահվան վաղեմության: 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նաև դանակ, օգտագործված մաստակներ, ծխուկներ, օղու շշեր, որոնց վրա եղել են մատնահետքեր, արնանման նյութի հետքերով սավան, վերմակի ծածկոց, ջարդված հեռախոս և այլ իրեր:

Վարդուհի Հակոբյանը ճանաչվել է տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Պարզվել է, որ հարազատները տուժող Վարդուհի Հակոբյանին վերջին անգամ տեսել են իր տանը՝ 2023թ․ մայիսին, սակայն հաղորդագրությունների միջոցով շփում եղել է մինչև 2024 թվականի հունիսի 16-ը:

Հաշվի առնելով քննությամբ ստացված նշված, ինչպես նաև այլ փաստական տվյալներ՝ Ոստիկանությանը տրվել է քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ գիշերը, Վարդուհի Հակոբյանին սպանելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, ով տուժողի հետ որոշակի շրջանում բնակվել են վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը։ 

 Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս սպանությունից հետո վերցրել է տուժողի հեռախոսը, որով կապ է պահպանել վերջինիս հարազատների հետ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Վ․Հակոբյանին սպանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 49-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում։ 

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Հայաստան

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Մշակույթ

Համերգներ, ձայնագրություններ, մենակատարների հետ համագործակցություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 18-րդ համերգաշրջանը

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Հայաստան

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Երևան

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  Վիետնամի  վարչապետին

Ասիա

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Իրավունք

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում