Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Վրաստանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները և վստահեցրել, որ պատվիրակության այցը կխթանի երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև կապերի ընդլայնմանն ու փորձի փոխանակմանը։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են, որ այցի շրջանակում հանդիպումներն ու քննարկումները կլինեն արդյունավետ, գործակցության նոր հնարավորություններ կընձեռեն, ինչպես նաև կամրապնդվի ավագանիների համագործակցությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում