Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան քննադատել է Իսրայելի Քնեսեթի ընդունած բանաձևը, որով խորհրդարանականները դեմ են արտահայտվել պաղեստինյան պետության ստեղծմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պաղեստինաիսրայելական կարգավորումը հնարավոր է միայն երկու պետությունների ստեղծման ճանապարհով։

«Միայն երկու պետությունների ստեղծմամբ լուծումը կարող է արդար և կայուն խաղաղություն բերել իսրայելցիներին և պաղեստինցիներին և երաշխավորել տարածաշրջանի կայունությունը: Ֆրանսիան կոչ է անում դադարել մարտահրավերներ նետել այս հրամայականին, որը որպես այդպիսին ճանաչվել է միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից», - գրված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը տարածվել է X սոցիալական ցանցում։

Հուլիսի 18-ին Իսրայելի խորհրդարանում ընդունված բանաձևում նշվում էր, որ պաղեստինյան պետության ստեղծումը վտանգ կստեղծի Իսրայելի համար և կապակայունացնի տարածաշրջանը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում