Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

«Կառավարության պաշտոնյաների փոխգործակցությունն ու սիներգիան երկրի ժողովրդին կբերի վարդագույն ու լուսավոր ապագայի», -  ընդգծել են իրանահայ օրենսդիրները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանականներ Արա Շահվերդյանն, ով Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչն է, և Սպահանում եւ Հարավային Իրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Մանսուրյանը, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ Իրանի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով հետագա հաջողություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում